Թղթի թափոնների վերամշակում

Լևենի համալսարանի քիմիկոսները փայտի մշակման յուրահատուկ մեթոդ են մշակել, որը հնարավորություն է տալիս առանձնացնել լիգնինը՝ փայտի անօգուտ մասը, և այն վերածել առանձնահատուկ յուղի, որը կարելի է օգտագործել որպես կենսավառելիքի, պլաստիկի և նման մթերքների հիմք: Այս մասին ասվում է Energy & Environmental Science ամսագրում հրապարակված հոդվածում:

«Մեր մեթոդն այն է, որ մենք փայտը տեղավորում ենք փոքր կենսառեակտորի մեջ և դրան լուծիչ ու կատալիզատոր ենք ավելացնում, որը սկսում է լիգնինի անջատման ռեակցիան: Ճիշտ ջերմաստիճանի և ճնշման դեպքում մենք կարող ենք լիգնինն անջատել փայտային զանգվածից և այն մանրացնել: Մանր մասնիկները կարելի է օգտագործել պլաստիկի, մեկուսիչ փրփուրի, լուծիչների, ներկանյութերի, համային հավելումների և այլնի ստեղծման համար»,- բացատրում է Բերթ Սելսը Լևենի համալսարանից: