Սովորական մարտկոցը կարող է մեծ վնաս հասցնել շրջակա միջավայրին, եթե ուղղակի, առանց վերամշակման հայտնվի բնական միջավայրում:

1-ից 3 տարիների ընթացքում, կոռոզիայի ազդեցության արդյունքում քայքավում է մարտկոցի կորպուսը: Այնուհետև սկսվում է մետաղների հիմնայնացումը, այսինքն մարտկոցներում պարունակվող պինդ տարրերը անցնում են ջրային լուծույթ: Ժամանակի ընթացքում վերջիններս հայտվում են հողի և ջրի մեջ, որտեղից էլ անցնում են մեր օրգանիզմ:

Դա շատ վտանգավոր է, քանի որ մարտկոցի միջուկը թունավոր է. պարունակվում է սնդիկ, կադմիում, մագնեզիում, կապար, անագ, նիկել, ցինկ: Եվ այս բոլոր ծանր մետաղները անձրևի, քամու և լույսի ազդեցության արդյունքում հայտնվում են հողի և ստորգետնյա ջրերի մեջ, որտեղից էլ անցնում են գետեր և լճեր, ինչպես նաև խմելու ջրի մեջ: Դա նշանակում է, որ թունավորված ջրերը կարող են խմել ոչ միայն կենդանիները, այլև մարդիկ, Թունավորված հողում աճեցված մթերքները  կարող են հայտնվել և՛ կենդանիների, և՛ մարդկանց սննդի կազմում: Այս միացությունները մարդկանց և կենդանիների օրգանիզմում հայտնվելով կարող են առաջացնել ծանր հիվանդություններ-կադմիումը օրինակ վնասակար է ցանկացած օրգանի աշխատանքի համար, այն խոչընդոտում է ֆերմենտների աշխատանքը, առաջացնում է թոքերի քաղցկեղ, իսկ սնդիկը բերում է սուր թունավորումների և այլն: Մարտկոցների սխալ վնասազերծումը կարող է բերել բազմաթիվ բացասական ներգործությունների և ծանր հիվանդությունների:

Մարտկոցները աղբավայրեր նետելը նույնպես սխալ վնասազերծում է, քանի որ աղբի թաղման պոլիգոնները չունեն վնասակար նյութերի ֆիլտրման հնարավորություն, իսկ դա նշանակում է որ ծանր մետաղները անկախ ամեն ինչից կրկին կարող են հայտնվել ստորերկրա ջրերի և հողի բաղադրության մեջ: Մարտկոցները ընդունման հատուկ մասնագիտացված կետեր հանձնելու պարագայում ոչ միայն կարելի է խնայել մարդկանց և ազատել ծանր հիվանդություններից, այլև տալ դրանց երկրորդ կյանքի՝ վերօգտագործման հնարավորություն:

Մարտկոցների վերամշակումն իրենից ներկայացնում է առաջին հերթին տեսակավորում, որին հաջորդում է մարտկոցների տարբեր տեսակների ֆիզիկական, քիմիական վերամշակման գործընթացներ՝ համապատասխան արտադրող գործարաններում և վերամշակման մասնագիտացված ընկերություններում: