Մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների մրցույթ

2014 թվականի հոկտեմբերի 24-ին «Էրեբունի պլազա» հյուրանոցում ամփոփվեցին Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների բիզնես գաղափարների ազգային մրցույթի եզրափակիչ փուլի արդյունքները:

Մրցույթն իրականացվում էր Գլոբալ էկոլոգիական հիմնադրամի (ԳԷՀ) ֆինանսավորմամբ և ՄԱԿ-ի արդյունաբերական զարգացման կազմակերպության (ՄԱԱԶԿ) կողմից իրականացվող «Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների գլոբալ ինովացիոն ծրագիր ՓՄՁ-ների համար» ծրագրի շրջանակներում, որի նպատակն է Հայաստանում մաքուր տեխնոլոգիաների ոլորտի նոր բիզնեսների և ՓՄՁ-ների հայտնաբերումը և խրախուսումը:

«Ամ-Էսկա» -ի ներկայացրած «Օգտագործված անվադողերի վերամշակում պիրոլիզային եղանակով» անվանման բիզնեսը գաղափարը մրցույթի եզրափակիչ փուլում հաղթող ճանաչվեց և արժանացավ 10000 ԱՄՆ դոլար մրցանակի: