Սերֆինգը միշտ հաճելի ասոցիացիաների հետ է ուղեկցվում-ազատություն, օվկիանոս, քամի, արև-բնության հետ ամբողջական միավորում: Ցավոք սերֆերների սարքավորումները հիմնականում ստեղծվում են էկոլոգիապես վնասակար տեխնոլոգիաներով: Այս ամենին հակառակ վերջերս մեկնարկել է էկոսերֆինգի շարժումը – Sustainable Surfing.

Ինչո՞վ է վտանգավոր բնության համար սերֆինգը

Սերֆերի տախտակները ստեղծվում են տոքսիկ նյութերից, հաճախ պենոպոլիուրեթանից, որը չի քայքայվում և խիստ վտանգավոր է, այն պատված է ապակեթելով և թունավոր պոլիեթերային խառնուրդով և այլն:

Վտանգավոր են նաև հիդրոկոստյումները: Դրանք պատրաստվում են նեոպրենից, որի ստեղծման համար օգտագործվում են թունավոր սոսինձներ: Հումքի պատրաստման ժամանակ առաջանում է մագնեզիումի օքսիդ և ածխածնի երկօքսիդ, ջերմոցային էֆեկտ առաջացնող գազեր:

Այս ամենից ազդված ամերիկացի մի խումբ ֆանատներ ձեռնարկել են կյանքը դեպի ավելի լավը դարձնելու այս յուրօրինակ նախաձեռնությունը:

Sustainable Surfing

Այժմ ստեղծվում են նոր էկոտախտակներ, որոնք պետք է բավարարեն հետևյալ պահանջներին.
-պարունակեն նվազագույնը 25% վերամշակված պենոպլաստ կամ նվազագույնը 25% ածխածնի օրգանական մոլեկուլ պարունակող նյութ:
-Քսուկները պետք է պարունակեն նվազագույնը 15% ածխածնի օրգանական մոլեկուլ պարունակող նյութ՝ ցածր կամ զրոյական թռչող օրգանական միացությունների պարունակությամբ:
-Տախտակի 75%-ը բաղկացած լինի վերականգնվող նյութերից՝ փայտ, բամբուկ, սնկեր այլ բիոնյութեր:

Պենոպլաստից սերֆեր

Այս նախաձեռնության ընթացքում պարզվեց, որ տարբեր փաթեթավորման նյութերում կիրառվող արդյունաբերական պենոպլաստի վերամշակման արդյունքում նույնպես կարելի է ստեղծել սերֆինգի տախտակներ:

Արդյունքում Sustainable Surf-ի ստեղծողները այլ ընկերությունների թափոն հանդիսացող պենոպլաստից արտադրում են ամբողջությամբ նոր և որակյալ սերֆինգի տախտակներ:

Waste to Waves ծրագիրը երկու տարվա ընթացքում վերամշակել է 18 կգ պենոպլաստ և վաճառել 1000 սերֆինգի տախտակներ: