+ 374 77 44 27 33    info@eska.am

carbon black

Էկոլոգիապես մաքուր էժան վառելիք՝ հատուկ չափերի ԳԼԱՆԱՁԵՎ ածխե բրիկետներ

ԿԻՐԱՌՈՒՄ ԵՆՔ ՊԻՐՈԼԻԶԻ ԵՂԱՆԱԿԸ
/ՉԵՆՔ ԱՅՐՈՒՄ/

Ինչպես անվադողերի, այնպես էլ օգտագործված յուղերի այրումը խիստ վնասակար է շրջակա միջավայրի և մարդու առողջության վրա

Ավելին
Բանեցված յուղերի վերամշակում

վերամշակում ենք շարժիչների բանեցված յուղեր

ԲԱՆԵՑՎԱԾ ԱՆՎԱԴՈՂԵՐԻ
ՔԱՆԱԿԸ ԵՎ ՕԳՏԱՀԱՆՄԱՆ ԾԱՎԱԼՆԵՐԸ

ՀԱՄԱՇԽԱՐՀԱՅԻՆ ՏՎՅԱԼՆԵՐ

Բանեցված անվադողերի համաշխարհային պաշարները տարեկան աճում են միջինը 7 մլն. տոննայով: Եվրոպական երկրներում տարեկան առաջանում է շուրջ 2.0 մլն. տոննա, իսկ ԱՄՆ-ում մոտ 2.8 մլն. տոննա անվադողերի թափոններ: ԱՊՀ երկրներում մեկ տարվա ընթացքում գոյանում է մոտ մեկ միլիոն տոննա բանեցված անվադող:

Վերոնշյալ քանակից միայն 23% է օգտահանվում (այդ թվում արտահանում այլ երկրներ, էներգիայի ստացման նպատակով այրում, մեխանիկական մանրացում և այլն): Այս ցուցանիշը պայմանավորված է շահութաբեր եղանակների բացակայությամբ:

ՊԱՏԿԵՐԸ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ

Անվադողերի վերամշակում

ԱՐԴԻ ԻՐԱՎԻՃԱԿԸ

2012թ.-ին ՀՀ-ում գրանցված է եղել շուրջ  483 000 ավտոտրանսպորտային միջոց, որոնցից 388000-ը մարդատար: Միայն մարդատար մեքենաների շահագործման հետևանքով մեկ տարվա ընթացքում առաջանում է մոտ 7700 տոննա բանեցված անվադող, իսկ բեռնատար մեքենաներից և հասարակական տրանսպորտից՝ միջինը 8000 տոննա բանեցված անվադող: Ոչ պաշտոնական տվյալներով հանքարդյունաբերության ոլորտի տրանսպորտային միջոցների բանեցված անվադողերի քանակը կազմում է ոչ պակաս 1500 տոննա:

ՎՆԱՍԱԿԱՐ ԱԶԴԵՑՈՒԹՅՈՒՆ
ՄԱՐԴՈՒ ԵՎ ՇՐՋԱԿԱ ՄԻՋԱՎԱՅՐԻ ՎՐԱ

ԹԱՂՎԱԾ ԱՆՎԱԴՈՂԵՐԸ ՔԱՅՔԱՅՎՈՒՄ ԵՆ 100-ԻՑ 300 ՏԱՐԻՆԵՐԻ ԸՆԹԱՑՔՈՒՄ

Բանեցված անվադողերի բացօդյա և ջրային միջավայրում
կուտակումը/պահումը և թաղումը, ինչպես նաև այրումը խիստ վնասակար ազդեցություն են ունենում մարդու առողջության վրա, բերում են մի շարք բնապահպանական խնդիրների:

ԱՆՎԱԴՈՂԵՐԻ ԱՅՐՄԱՆ ԵՎ ԹԱՂՄԱՆ ՔԱՂՑԿԵՂԱԾԻՆ ԱՐԳԱՍԻՔՆԵՐ

Քաղցկեղ

ԱՆՎԱԴՈՂԵՐԻ ԱՅՐՈՒՄԸ ԿԱՐՈՂ Է ՔԱՂՑԿԵՂ ԱՌԱՋԱՑՆԵԼ

Կախված ազդեցության աստիճանից այրման և թաղման արգասիքները կարող են բերել մաշկի, աչքերի գրգռման, կենտրոնական նյարդային համակարգի դեպրեսիայի և քաղցկեղի

  •  Արզնու խճուղի 2/1/2,
    Աբովյան, Հայաստան
  •  +374 77 44 27 33
  • info@eska.am