Safe Neutralization
We ensure the safe neutralization of not only outdated non-ferrous metals but also the recycling of used oils, plastic waste, cartridges, containers (polyethylene), office waste (polystyrene), advertising materials (polypropylene), and household appliances (polystyrene).
COLLECTION POINTS
Our collection points are located in Yerevan and adjacent communities, auto technical service centers.
Հետագայում, վերամշակման-վնասազերծման արդունքում հաջողությամբ ստանալով այլընտրանքային և բարձր կալորիականությամբ վառելանյութեր, ընկերությունը 2020 և 2021 թվականներին նախաձեռնեց վերջին սերնդի երկու ջերմոցների կառուցումը՝ համապատասխանաբար 1,800մ² և 3,600մ² մակերեսներով: Վերջինս հագեցած է նաև գեոթերմալ ջեռուցման համակարգով, որը թույլ է տալիս հողի հաստատուն ջերմաստիճանն օգտագործել և դրա շնորհիվ ամռանը նվազեցնել ջերմոցում օդի խոնավության մակարդակն ու ջերմաստիճանը, իսկ ձմռանը, ավելի քիչ էներգակիր օգտագործելով, պահպանել օպտիմալ ջերմություն:
Հարկ է նշել, որ ջերմոցները ջեռուցվում են բացառապես վառարանային վառելիքով և տեխնիկական ածխածնից ստացված բրիկետներով՝ ևս մեկ անգամ ապացուցելով, որ թափոնների ճիշտ կառավարման դեպքում կարելի է տնտեսական բազմակողմանի զարգացվածություն ապահովել:
ՀՀ կառավարության 2014թ. հուլիսի 3-ի թիվ 667-Ա որոշմամբ 2014թ-ի հուլիսի 14-ին տրամադրված «ՀՀ-ում վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման թիվ 11 լիցենզիա»-ի հիման վրա՝ ՀՀ Կոտայքի մարզի ք. Աբովյանում ընկերությունն իրականացնում է տարբեր վտանգավորորության կարգեր ունեցող թափոնների, մասնավորապես՝ օգտագործված և ոչ պիտանի անվադողերի, օգտագործված և ժամկետանց յուղերի, յուղի և օդի ֆիտրերի, զտիչ գործվածքների, տարբեր աղտոտվածությամբ պարկերի և տարբեր օրգանական նյութերի, բացառությամբ հալոգեն պարունակող (պոլիվինիլքլորիդ և այլ) վերամշակում – վնասազերծում: