+ 374 77 44 27 33 info@eska.am
Արդյունքում ստացվում է երկրորդային հումք՝
տեխնիկական ածխածին, դիզելային վառելիք և մետաղաջարդ
Ընկերությունը հիմնադրվել է 2014թ.-ին:
ՀՀ Կառավարության 667-Ա որոշմամբ մեզ տրվել է վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման N11 լիցենզիան
Մեկ տարվա ընթացքում Հայաստանում առաջանում է շուրջ 17.2 հազար տոննա բանեցված անվադող, որոնք հիմնականում այրվում են ջերմոցներում, թաղվում են պոչամբարներում կամ ոչ արտոնված կարգով հայտնվում են աղբավայրերում:
Անվերահսկելության պայմաններում այս ամենը խիստ բացասաբար է ազդում մարդու և բնության վրա, կարող է ընդհուպ քաղցկեղի առաջացման պատճառ դառնալ:
Բանեցված անվադողերը մեր միջոցներով հավաքվում և տեղափոխվում են ընկերության տարածք, որտեղ տեսակավորվում և վերամշակվում են
Խոշոր անվադողերը բաժանվում են մասերի և վնասազերծվում են վերամշակման ժամանակակից անթափոն տեխնոլոգիաներով
Վերամշակման արդյունքում առաջացած աղտոտվածության առավելագույն մակարդակը ՍԹԽ-ները չի գերազանցում