«ԱՄ-Էսկա»-ն զբաղվում է անվադողերի վերամշակմամբ, որի արդյունքում ստացվում է տեխնիկական ածխածին, դիզելային վառելիք և մետաղաջարդ

Ընկերությունը հիմնադրվել է 2014թ.-ին:

ՀՀ Կառավարության 667-Ա որոշմամբ մեզ տրվել է վտանգավոր թափոնների վերամշակման, վնասազերծման, պահպանման, փոխադրման և տեղադրման N11 լիցենզիան:

ԲԱՆԵՑՎԱԾ ԱՆՎԱԴՈՂԵՐԻ ՈՐՊԵՍ ԹԱՓՈՆ ԿԱՌԱՎԱՐՈՒՄ

Ոլորտը կանոնակարգվում է «Թափոնների մասին» ՀՀ օրենքով, որի հիմնական սկզբունքներից են թափոնների քանակի նվազեցման նպատակով նյութահումքային ռեսուրսների համալիր օգտագործումը. օգտահանման համար ոչ պիտանի թափոնների անվտանգ հեռացման ապահովումը:

Համաձայն «Թափոնների մասին» ՀՀ օրենքի այս թափոնները արգելվում է տեղադրել աղբավայրերում: Մեր իրականությունում պատկերը լրիվ այլ է. բանեցված անվադողերի զգալի մասն այրվում է ջերմոցներում, թաղվում է պոչամբարներում կամ ոչ արտոնված կարգով հայտնվում է աղբավայրերում:

Չկան արդյունաբերական թափոնների, մասնավորապես բանեցված անվադողերի տեղադրման մասնագիտացված պոլիգոններ:

Թափոնի կառավարումը լիովին բացակայում էր, մինչև «ԱՄ-Էսկայի» կողմից, սեփական նախաձեռնությամբ, Երևանում ու հարակից բնակավայրերում
անվադողերի հավաքագրում, պահեստավորում և վերամշակում կազմակերպելը:

ԲԱՆԵՑՎԱԾ ԱՆՎԱԴՈՂԵՐԻ ՀԱՎԱՔԱԳՐՄԱՆ ՄԵԽԱՆԻԶՄ ԵՎ ՓՈՒԼԵՐ

Հանրապետության տարածքում անվերահսկելիության պայմաններում առկա են մեծ քանակով բանեցված անվադողերի թափոններ, որոնք մասնավորապես գտնվում են՝

Տրանսպորտային և արդյունաբերական ձեռնարկությունների տարածքներում

ավտոտեխսպասարկման կենտրոններում

կոշտ կենցաղային թափոնների աղբավայրերում

Ավտոբեռնատարներով բանեցված անվադողերը մեր միջոցներով հավաքվում և տեղափոխվում են ընկերության տարածք, որտեղ տեսակավորվում և պահեստավորվում են: Հաշվի են առնվում անվադողերի կազմը և կառուցվածքը՝ հետագա վերամշակման եղանակի ընտրության համար: «ԱՄ-Էսկա»-ի մոտով է անցնում երկաթուղի և առկա է բեռնաթափման տերմինալ, ինչը հնարավորություն է տալիս մեծ քանակները տեղափոխել երկաթգծով: